Բաժիններ՝

Հացթուխը հարձակվել է խանութի մենեջերի վրա և հափշտակել խանութի բանալիները

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին ավազայկին հաձարկման է ենթարկվել խանութի մենեջերը, իսկ կասկածյալը՝ նույն խանութի հացթուխն է։

Կայքին հաջողվեց պարզել, որ հացթուխը մենեջերի տան մուտքի մոտ սպասել է նրան ու հենց աստիճանահարթակի վրա հարձակվել տուն վերադարձող մենեջերի վրա։ Վերջինիս հացթուխը ծեծել է, հափշտակել խանութի բանալիները, հեռախոսն ու դիմել փախուստի։

Խանութի մենեջերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Հացթուխին, ով 21 տարեկան երիտասարդ է, ոստիկանները հայտնաբերել են։ Նա ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930