Բաժիններ՝

55 հազարից ավելի միգրանտներ են զոհվել կամ անհետ կորել 2014 թվականից ի վեր. Associated Press

Առնվազն 56,8 հազար միգրանտներ են զոհվել կամ անհետ կորել 2014 թվականից ի վեր՝ փորձելով հասնել այլ երկրներ: Associated Press գործակալությունը ներկայացրել է սեփական հետաքննության արդյունքները։

«Այդ թիվը, ինչպես պարզվել է, գրեթե կրկնակի ավելի է Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համեմատությամբ»,-գրում է գործակալությունը:

Հոկտեմբերի սկզբին կազմակերպության կողմից հրապարակված տվյալներին համապատասխան, զոհված եւ կորած միգրանտների թիվը չորս տարվա ընթացքում կազմել է 28,5 հազար: Իր հերթին, AP-ի լրագրողներն այդ թվին ավելացրել են եւս 28,3 հազար միգրանտների՝ հիմնվելով տարբեր միջազգային կազմակերպությունների տեղեկատվության եւ կորած միգրանտների փաստաթղթերի վրա:

«Մարդկանց մահվան փաստը, որոնց չեն էլ հաշվում, երբ նրանք ողջ են, չեն գրանցում, ասես, նրանք չեն էլ եղել»,-ընդգծվում է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ գործակալությունը նշում է, որ միգրացիայի մասշտաբները շարունակում են մեծանալ. խոսքն, ընդհանուր առմամբ, 258 մլն միգրանտների մասին է 2017 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս