Հոգնածություն, գլխացավեր, մազաթափություն… ըմպելիք, որը կօգնի անեմիայի դեպքում

Երկաթն ամենակարևոր հանքանյութերից է, որը մի շարք գործառույթներ է կատարում: Budetezdoerovy.ru-ի հաղորդմամբ՝ երկաթն օգնում է տեղափոխել թթվածինն ու մյուս սննդարար նյութերը, այդ պատճառով դրա անբավարար մակարդակը շատ վտանգավոր է:

Երկաթ պակասորդային անեմիան բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ: Նկատվում են հետևյալ ախտանշանները,

  • հոգնածության մշտական զգացում
  • մաշկի գունատություն
  • հաճախակի գլխապտույտներ, գլխացավեր
  • առատ քրտնարտադրություն
  • ցածր իմունիտետ
  • եղունգների թուլություն, մազաթափություն
  • շնչառական խնդիրներ
  • ցածր զարկերակային ճնշում:

Օրգանիզմը երկաթով ապահովելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սննդակարգին: Այս ըմպելիքը կօգնի վերականգնվել երկաթի մակարդակն օրգանիզմում:

Բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • 40 գրամ եղինջի տերևներ
  • 70 գրամ բազուկ
  • 6 մանրացրած նուշ
  • 2 թթու խնձոր
  • կիտրոնի՝ թարմ քամած հյութ:

Ինչպես պատրաստել

Լավ լվացեք բաղադրիչները, հարեք բլենդերում: Եթե ըմպելիքը շատ խիտ է ստացվել, կարող եք մի փոքր ջուր ավելացնել:

Օգտագործեք մեկ ամիս՝ ամեն օր:

Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս