Բաժիններ՝

«Երթևեկելի մասում կարմիր գծեր գծելն ու գումար հավաքելն ամենահեշտ ձևն էր».  Կարեն Չիլինգարյան

«Երթևեկելի մասում կարմիր գծեր գծելն ու գումար հավաքելն ամենահեշտ ձևն էր, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում նման բան չկա: Հայաստանում, փաստացի, երթևեկության համար նախատեսված մի շարքը զբաղեցնում են ու կայանատեղի դարձնում, մինչդեռ, եթե կար կազմակերպություն, ապա պետք է ներդրում աներ, կայանատեղիներ կառուցեր, կամ լայն մայթերի փոքր մասը Քաղաքապետարանի համաձայնությամբ վերցնեին, ոչ թե այդ մայթերն ինչ-որ անձանց տային շինարարության համար: Ե՛վ խցանումներ չէին լինի, և՛ խնդիրներ չէին առաջանա: Արտերկրում կան մարդիկ, ովքեր ավտոկայանատեղիի մեքենաները գրանցում ու վրան կտրոն են փակցնում, իսկ մեզ մոտ երևի չեն ցանկացել, որ աշխատողը ոտքով գնա, շրջիկ մեքենա են վերցրել, մեծ ծախսեր կատարել, սարքավորումներ տեղադրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Մեկ խնդիր էլ կա. տարեկան վճարը կատարում ես, գալիս ես, որ կայանես մեքենան, տեսնում ես՝ նշված է, որ տարածքն ուրիշին է պատկանում, նա վճարել է, և դու իրավունք չունես կանգնել այդտեղ: Այդ դեպքում որտե՞ղ մեքենան կայանի վարորդը, ով ամբողջ տարվա համար վճարել է: Մի կես ժամ ամբողջ քաղաքը պտտվում ու տեղ չի գտնում»,- նկատեց Կարեն Չիլինգարյանը:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանն էլ անդրադարձավ վճարովի ավոտակայանատեղիներին՝ նշելով, որ 100 դրամ վճարելով՝ կենտրոնը չեն կարող բեռնաթափել:

«Ինչ վերաբերում է քաղաքի ծայրամասերին, ապա ընդհանրապես  վճարովի ավտոկայանատեղիներ չպետք է  լինեն»,- հավելեց Դավիթ Պեդանյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031