Parker Solar Probe կայանի խցիկը լուսանկարել է Երկիրը 43 մլն կիլոմետր հեռավորությունից
Parker Solar Probe ավտոմատ կայանի լայնաֆորմատ խցիկն աստղալից երկնքում լուսանկարել է Երկիրը, կայան, որն արձակվել է օգոստոսի կեսերին Արեգակի ուսումնասիրման համար: Լուսանակարում, որը հոկտեմբերի 24-ին զետեղվել է Space.com ինտերնետ-պորտալում, մոլորակը սիսեռահատի չափ վառ կետի տեսք ունի միլիարդավոր աստղերի ֆոնին, ընդ որում մոլորակի սկավառակից դուրս է ցցված Լուսնի եզրը։
Լուսանկարն արվելէ սեպտեմբերի 25-ին այն խցիկի միջոցով, որը նախատեսված է արեւապսակի լուսանկարման համար: Այդ պահին կայանը գտնվել է Երկրից 43 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Երկրից Արեգակ միջին հեռավորությունը կազմում է 149,6 միլիոն կիլոմետր:
Աստղագետները հուսով են, որ կայանից կատարվող դիտարկումներն իրենց թույլ կտան ավելի խորը պատկերացում կազմել արեւապսակի կառուցվածքի վերաբերյալ եւ ուսումնասիրել արեւային քամին՝ Արեգակի կողմից արձակվող լիցքավորված մասնիկների հոսքերը, ինչը կարեւոր նշանակություն ունի Երկրի վրա կյանքի համար:
Վերջին պտույտների ժամանակ կայանն Արեգակին կմոտենա շուրջ 6 միլիոն կիլոմետր հեռավորությամբ՝ ութ անգամ ավելի մոտ, քան Helios 2 կայանը, որը դիտարկումներ է կատարել 1976 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: