
«Գվարդիոլան ընդհանրապես չի քնում»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդին կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ աշխատանքի տպավորություններով:
«Մարզիչն արել է այնպես, որ ֆուտբոլը մեծ հաճույք է պատճառում: Նա անընդհատ աշխատում է, ամեն օր: Կարծում եմ, որ Գվարդիոլան ընդհանրապես երբեք չի քնում: Ամեն անգամ, երբ նրան տեսնում ես, նա խոսում է միայն ֆուտբոլի մասին: Երբ լսում ես նրան, հասկանում ես, որ նա սիրում է իր աշխատանքը: Նրան դուր է գալիս աշխատել և միշտ գտնել ինչ-որ լուծումներ: Տեսնելով դա՝ հանուն նրա ցանկանում ես տալ բոլոր ուժերդ դաշտում»,- Մենդիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 9 հանդիպում, հավաքել է 23 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն և գրավում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
պատրաստեց Անի Գաբուզյանը