
6 մթերք, որոնք կարող են անքնության պատճառ դառնալ

Քնի որակի վրա ազդում են մի խումբ գործոններ, այդ թվում՝ մթերքը, որն օգտագործում ենք օրվա ընթացքում: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս մթերքը կարող է անքնության պատճառ դառնալ:
Շոկոլադ: Ուշ ժամին քաղցր ուտելը կարող է բացասական անդրադառնալ քնի որակի վրա: Խնդիրն այն է, որ կակաոն մեծ քանակով կոֆեին է պարունակում:
Կծու մթերք: Կծու համեմունքները բարձրացնոմ են մարմնի ջերմաստիճանը, արագացնում արյան շրջանառությունը: Այդ դեպքերում սրտի զարկերը կարող են արագանալ, և քնելը շատ ավելի դժվար կլինի:
Պիցցա: Պիցցան սովորաբար համադրվում է գազավորված ըմպելիքի, յուղոտ պանրի, սոուսի հետ: Թվարկած մթերքը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա, կարող է այրոց, անհարմարության զգացում առաջացնել, ինչը խանգարում է քնել:
Կանաչ թեյ: Կանաչ թեյը մեծ քանակով կոֆեին է պարունակում, ինչը կարող է խանգարել քնել: Եթե երեկոյան թեյ խմելու ցանկություն է առաջանում, փորձեք խոտաբույսերով թեյ խմել:
Ճարպոտ մթերք: Մեծ քանակով ճարպեր պարունակող մթերքի օգտագործումը ընթրիքի ընթացքում կարող է որովայնի փքվածության, անհարմարության զգացման պատճառ դառնալ: Կարող է տհաճ զգացողություն առաջանալ, որն իսկապես կխանգարի քնել:
Ջուր: Այո՛, օրվա ընթացքում բավարար քանակով ջրի օգտագործումը շատ կարևոր է առողջության համար: Բայց քնելուց կարճ ժամանակ առաջ ջուր խմելը կարող է գիշերվա ընթացքում հաճախակի միզարձակման ցանկություն առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը