Ի՞նչ է իրենից ներկայացնում Ազգերի լիգան և ինչո՞ւ է այն անհրաժեշտ
Ազգերի լիգա կոչվող նոր մրցաշարն արդեն ընթացքի մեջ է: Տեղի են ունենում մի շարք հետաքրքրիր հանդիպումներ, բայց ֆուտբոլասերների մեծ մասը չի կարողանում հասկանալ՝ ինչ նշանակություն ունի այս մրցաշարը:
Հեղինակավոր ակումբների համար մրցաշարը, գուցե, պարզապես փոխարինում է ընկերական հանդիպումներին, սակայն փոքր հավաքականների համար մրցաշարը իսկական հնարավորություն է՝ դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Օրինակ՝ Հայաստանի ազգային հավաքականը, որին վերջին տարիներին մի փոքր չի բավականացնում մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար, Ազգերի լիգայի իր խմբում հաղթելուց և փլեյ օֆֆի մասնակցելուց հետո կարող է դուրս գալ հաջորդ փուլ:
Ինչպե՞ս է աշխատում այս համակարգը, և ո՞րն է այս մրցաշարի իմաստը:
• Ազգերի լիգայում կա 4 լիգա: Լիգա A-ում լավագույն թիմերն են, լիգա D-ում՝ ամենաթույլերը: Յուրաքանչյուր լիգա ունի 4 խումբ: Յուրաքանչյուր խմբում 3-4 թիմ կա:
• Խմբերի կազմը որոշվել է Ազգերի լիգայի վարկանիշով: Սա հատուկ վարկանիշ է, որը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: Այստեղ հաշվի են առնում միայն պաշտոնական հանդիպումները, խփած և բաց թողած գնդակների համար ավելանում և պակասում են միավորներ:
• Բոլոր խմբերի առաջին թիմերը մակարդակով մեկ լիգա բարձրանում են (բացառությամբ A խմբի), բոլոր խմբերի վերջին թիմերը իջնում են մեկ մակարդակ ցածր լիգա (բացառությամբ D խմբի):
• 2020 թվականի մարտին կկայանա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ը: Այդ ժամանակ արդեն պարզ կլինեն 20 կամ 24 թիմերը, որոնք կխաղան Եվրոպայի առաջնությունում: 4 թիմերը կորոշվեն հենց փլեյ օֆֆի միջոցով: Յուրաքանչյուր լիգայից փլեյ օֆֆ դուրս կգան 4 թիմեր, որոնք կխաղան կիսաեզրափակչում և եզրափակչում:
• Փլեյ օֆֆ դուրս են գալիս յուրաքանչյուր լիգայի 4 խմբերի առաջատարները: Եթե որակավորման փուլի արդյունքում առաջին հորիզոնականի թիմն արդեն հայտնվել է փլեյ օֆֆ-ում, ապա նրա փոխարեն հաջորդ փուլ է անցնում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմը:
• Եթե խմբի բոլոր 4 թիմերն էլ արդեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, ապա խմբի թիմերի փոխարեն՝ փլեյ օֆֆ է դուրս գալիս Ազգերի լիգայի վարկանիշով լավագույն հավաքականը:
• Ազգերի լիգայի հաղթողի կոչումը կխաղարկվի առանձին: 2019 թվականի հունիսին առաջին լիգայի բոլոր հաղթող 4 թիմերը կխաղան կիսաեզրափակչում և եզրափակչում:
Ինչո՞ւ է սա պետք
• Որպեսզի հետաքրքրանան ընկերական հանդիպումները, և հավաքականներն անընդհատ պայքարի մեջ լինեն:
• Որպեսզի փոքր հավաքականներն ունենան Եվրոպայի առաջնության եզրափակչում խաղալու ևս մեկ հնարավորություն:
Նշենք նաև, որ այս գաղափարը մերժել են նաև մի շարք հայտնի մարզիչներ և ֆուտբոլային գործիչներ:
Սիրարփի Աղաբաբյան