«Արսենալը» և «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Էրիկ Բայիին
Էրիկ Բային կարող է ձմռանը կարիերան շարունակել լոնդոնյան ակումբներից մեկում:
«Արսենալը» և «Տոտենհեմը» պատրաստ են պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բայիի համար: Ինչպես հաղորդում է Daily Star-ը, իվուարցին դժգոհ է Ժոզե Մոուրինիոյի հետ աշխատանքից և ձմռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ըստ Transfermarkt-ի տեղեկության՝ 24-ամյա կենտրոնական պաշտպանի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղացողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Բային «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դաշտ է դուրս եկել 7 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը