Բաժիններ՝

Զիդանը կարող է դառնալ «Բավարայի» գլխավոր մարզիչը

Ինչպես հաղորդում է Mirror-ը, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» նոր մարզիչը:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ գերմանական թիմի ղեկավարությունն անհանգստացած է ակումբի վերջին ադյունքներից և դիտարկում է «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին հեռացնելու հարցը: Որպես խորվաթ մասնագետի փոխարինող է դիտարկվում Զինեդին Զիդանի թեկնածությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և թուրինյան «Յուվենթուսը»:

Զիդանը գլխավորել է «Ռեալը» 2016-18թթ.: Ֆրանսիացին «Ռեալի» հետ մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս