
Գերազանց տնական խտացրած կաթ՝ ընդամենը 15 րոպեում

Բաղադրիչներ
1. Կաթ – 200 գ
2. Շաքարի փոշի – 200 գ
3. Կարագ – 20 գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել բոլոր մթերքները և ցածր կրակի վրա հասցնել եռման:
2. Եռալուց հետո բարձրացնել կրակը և եփել ուղիղ 10 րոպե:
3. Սկզբում զանգվածը շատ ջրիկ կլինի: Այդպես էլ պետք է լինի: Անջատել կրակը և սառեցնել:
4. Խտացրած կաթը կամաց-կամաց կպնդանա:
5. Լցնել բանկայի մեջ և պահպանել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը