ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա է դանակի վերքեր ստացել Նյու Յորքի Քուինսի շրջանում շուրջօրյա մանկապարտեզի վրա կատարված հարձակման հետեւանքով, չարագործը ձերբակալված է:
«Կարծում եմ՝ անհարիր է նոր Հայաստանի արժեքները, արտահերթ ընտրությունները, արդարադատությունը կապել միայն մեկ ցուցակի հաղթանակի հետ»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնը և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորվհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցը Գերմանիա դրականորեն կազդի Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների վրա: Համապատասխան հայտարարությամբ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Լատվիայի իր պաշտոնակից Էդգարս Ռինկեւիչի հետ անցկացված բանակցություններից հետո։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Մարի-Լուիզ Կոլեյրո Պրեկային եւ Մալթայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հետագա առաջընթաց ու բարգավաճում:
Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:
«Կարելի է ասել խոշոր տրամաչափերով զենքերից ոչ մի խախտում չկա: Աշխատում ենք այդ խախտումներին պատասխան տալ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մենք ամեն մի կրակոցի պատասխան չենք տալիս: Այդ առումով, երբ գտնում ենք, որ անհրաժեշտ է, միայն այդ ժամանակ ենք պատասխան տալիս»,- ասաց Լ. Մնացականյանը:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժառանգության» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիքով` տարբեր կուսակցությունների ցուցակում գտնվող քաղաքացիները ավագանու արտահերթ ընտրություններից հետո միասին նվիրված ծառայելու են հանուն Երևանի:
Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սեպտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ իրենց իրականացրած սոցհարցումների արդյունքները։
Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը կարևորում է Երևանի կանաչ մակերեսի ավելացումը: Սեպտեմբերի 21-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Ավետյանը նշեց, որ վերջին շրջանում մայրաքաղաք ներմուծվող ծառերի տեսակները չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին:
Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում ուկրաինական «Վորսկլայի» նկատմամբ տարած տնային հաղթանակը (4:2):
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ¸ 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անկախության օրվա և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ Հռոմի օպերային թատրոնում կայացավ համերգ, որտեղ հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամության թեկնածու դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կվիրահատվի Գերմանիայում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:
Թեհրանը մտադիր է Ալժիրի նիստում վետո դնել ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման վրա, եթե այն սպառնա Իրանի շահերին:
Երեկ ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԱԺ-ի բակում կազմակերպված տոնական միջոցառմանը հրավիրված էին ԱԺ նախկին ու ներկա բոլոր պատգամավորները: ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանին հարցրեցինք՝ արդյոք նա չի՞ փոշմանել, որ մայիսի 1-ին կողմ չի քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
«Կրկին հիշեցնեմ, որ սա ձեր սելֆի-ժամը չէ, փրփուր-party չէ, ձեր ատամհատիկը չէ։ Հետո չզարմանաք, երբ սկսեք հնձել ձեր ցանածը»։
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ ամյակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հայ ժողովուրդին ուղղել է պատգամ՝ նշելով, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցել է թերություններ ու հաջողութիւններ, սակայն ան շարունակել է հայրենաշինութեան աշխատանքը շնորհիվ հայ ժողովրդի գործուն մասնակցության։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը մնացել են օրինականության սահմաններում: Վետերանների միություն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը նորմալ համարեց քարոզարշավի ընթացքում կրքերի բորբոքումն ու բանավեճերը:
Հայաստանի Հանրապետության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն։
Նիկոլ Փաշինյանը՝ մայրաքաղաքի տոնական միջոցառումների մասին (ուղիղ)
Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.