
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը անկախության տոնը համարում է նոր առիթ ավելի հզորանալու համար

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ամենքիս Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Թող Աստված օրհնի այս օրը և Հայաստանը, որ մեր երկիրն ավելի հզորանա, ճշմարտացի դառնա, ավելի հանճարեղ, զորեղ և անվախ մարդիկ լույս աշխարհ գան: Դառնանք ավելի հավատքով, քանի որ միայն Աստված է պահպանում մեզ: Պետք է ամեն մի քաղաքացի կարողանա ինչ-որ չափով ավելի լավը դարձնել Հայաստանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բաչկովը: