Բաժիններ՝

Առաջին քայլը սովորաբար ներքին ներդրողներն են անում, ներկայիս տնտեսվարողների հետ պետք է աշխատանք տարվի, որ նրանք չկաշկանդվեն ներդրում անել. Վարդան Արամյան. Tert.am

Ներկայիս կառավարության գործողությունների ազդեցությունը դեռևս կրում է նախորդ կառավարության ազդեցությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը`անդրադառնալով տնտեսական աճին:

«Տնտեսական դաշտում պետք է բավականին լուրջ հաղորդակցություն լինի, քանի որ հիմա լրատվության դաշտում տարբեր տեսակի երևույթների վերաբերյալ տարբեր ինֆորմացիաներ ենք ունենում` քրեական գործեր, հակադրություններ, ինչ-որ չափով դա հանրության պահանջն է, և դա պետք է լինի, բայց մյուս կողմից մենք չպետք է ստվերում թողնենք տնտեսական քաղաքականությունը»,-ասաց նա և նշեց, որ պահանջարկով քաշվող տնտեսական աճ մենք ունեցել ենք`2002-2008 թվականներին, որը մեզ ներկայումս պետք չէ, այլ պետք է առաջարկվող մղվող տնտեսական աճ:

-Պարոն Արամյան նշվում է, որ ներկայումս գրանված տնտեսական ակտիվության ցուցանիշ վերջին տարիներին չի գրանցվել, ինչի՞ արդյունք եք համարում:

Բացի այդ ասվում է, որ քաղաքացիները մի քանի տարվա ընթացքում կզգան, ինչը նաև նախորդ կառավարությունն էր ասում:

-Իրավ է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է, հուլիս ամսվա 9.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, դա բավականին բարձր ցուցանիշ է, բայց դեռևս տնտեսական զարգացումներն իրենց վրա են կրում նախորդ կառավարության գործողությունները. դա փաստ է:

-Այսինքն՝ այս աճի մեջ մեծ ներդրում ունի՞ նախորդ կառավարության աշխատանքը. և արդյո՞ք ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդի գիծը:

-Դեռևս շարունակվում է նախորդ կառավարության ազդեցությունը, այո, բայց դա չի նշանակում, որ գործող կառավարությունն ազդեցություն չունի: Գործողությունների ազդեցությունը դեռևս կրում է նախորդ կառավարության ազդեցությունը, քանի որ տնտեսությունը օրգանիզմ է, ինչպես օրինակ` հաբ եք ներարկում, և այն միանգամից չի ազդում: Ես ոչ թե փորձում եմ նախորդ կառավարությանը գովաբանել, որովհետև այնտեղ եմ եղել, այլ դա տնտեսագիտական ճշմարտություն է: Կա այդպիսի բան, որ ներկայիս կառավարությունը նախորդի գիծն է շարունակում, ինչը շատ գովելի է: Բայց շատ կարևոր է նաև հաղորդակցությունը, բացատրությունը, քանի որ տնտեսվարողները իրենց տնտեսական վարքագիծը կառուցում են տեղեկատվության հիման վրա, և ամենակարևորը կառավարության մեսիջներն են, թե ինչ է անում կառավարությունը, որն է իր տնտեսական տեսլականը, ուր է տանում այս երկիրը: Տնտեսական քաղաքականության ուղղությունների մասով խորքային փոփոխություններ չկան, բայց պետք է կոմունիկացնել տնտեսվարողներին:

-Մյուս կողմից մարդիկ ասում են, որ տնտեսական առումով իրենց կյանքի որակը չի փոխվել, ավելին՝ թանկացումներ են եղել:

-Կառավարման համակարգի փոփոխություններ, երբ կատարվում են, որոշ դեպքերում հանրության սպասումները լինում են գերագնահատված, որովհետև նրանք մտածում են, որ քնելու են, արթնանան, ենթադրենք՝ իրենց աշխատավարձը, թոշակը աճած լինի: Թանկացումների առումով դժվարանում եմ մեկնաբանություն անել, քանի որ այդ առումով պետք է գործոնների վերլուծություն կատարես, թե որն է պատճառը, դրա պատճառը կարող է լինի արտաքին աշխարհը, երկրորդը` ընկերությունները, որոնք ստվերից սպիտակ դաշտ են մտել: Այնպես չի լինում, որ փոփոխություններից հետո մեզ մոտ ցցուն տնտեսական էֆեկտներ ունենան, այդպես ոչ մի երկրում չի եղել, մենք պետք է հաշվի նստենք դրա հետ:

-Ի՞նչ է անում այս կառավարությունը, որ դուք չէիք անում կամ չէիք կարողանում, կամ կաշկանդված էիք ինչ-որ առումով, թեկուզ հենց ստվերի, մենաշնորհների պայքարի հարցում:

-Ես չէի ասի, որ կաշկանդված էինք, ես այլ ձև կձևակերպեի հարցը, թե ինչ պետք է անի այս կառավարությունը, որն օրինակ՝ նախորդ կառավարության մոտ լավ ստացվում էր, դա հաղորդակցությունն է:

-Այսինքն՝ դա, ըստ Ձեզ, ազդո՞ւմ է ներդրումների վրա, և կարծում եք, որ դրա արդյունքում օտարերկրյա ներդրումները կնվազեն:

-Նախ օտարերկրյա ներդրումները չեն նվազել առաջին կիսամյակում, բայց թռիչքային չեն աճել, և դա էլ է նորմալ: Այս պրոցեսները ինչ-որ հանգրվան պետք է ունենան, որից հետո ներդրողները նոր որոշումներ կկայացնեն: Ես վստահեցնում եմ, որ արտաքին ներդրողները մեկը մյուսին խանգարելով առաջ չեն ընկնում, որ գան, ներդրում կատարեն Հայաստանում, նրանք սպասում են. առաջին քայլը սովորաբար ներքին ներդրողներն են անում, դրա համար ներկայիս տնտեսվարողների հետ պետք է աշխատանք տարվի, որ նրանք չկաշկանդվեն ներդրում անել, և այդ շփումը այս քրեական ֆոնի վրա, պետք է ինտենսիվացնել: Իհարկե, կոռուպցիան իսկապես խնդիր է արտաքին ներդրողերի համար, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս