Բաժիններ՝

«Մաուրիցիո Սարին շատ է պարտվում, դրա համար նրան միշտ հեռացրել են». «Նապոլիի» նախագահ

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը նորից քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:

«Ես միշտ մոտ եմ թիմին, և դրա համար էլ ընտրել եմ Կարլո Անչելոտիին: Ես պատասխանատու եմ այդ ընտրության համար, ինչպես նաև Սարիի ընտրության համար: Բայց հիմա ինձ ավելի հանգիստ եմ զգում: Սարին գերազանց աշխատում է, բայց նա չափազանց շատ է պարտություններ կրել իր կարիերայում, դրա համար նրան ամեն տեղից հեռացրել են»,- դե Լաուրենտիսին է մեջբերում Football Italia-ն:

Մաուրիցիո Սարին աշխատել է «Նապոլիում» 3 մրցաշրջան: Նախագահը հեռացրեց նրան ակումբից միավորների հաշվարկով ռեկորդային 2017-18թթ. մրցաշրջանից հետո:
Հիմա Սարին մարզում է լոնդոնյան «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930