
Իկեր Կասիլիասն առաջին ֆուտբոլիստն է, ով խաղացել է Չեմպիոնների լիգայի 20 մրցաշրջաններում

Լեգենդ: «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի «Շալկեի» դեմ խաղում դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դարձավ առաջին ֆուտբոլիստն աշխարհում, որ մասնակցել է մրցաշարի 20 խաղարկություններում:
Կասիլիասն անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզին, ով դաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի 19 մրցաշրջաններում: Այս ցուցանիշով 3-րդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ նախկին ֆուտբոլիստ՝ Փոլ Սքոուլզը, ով մասնակցել է մրցաշարի 17 խաղարկություններին:
Կասիլիասը ՉԼ-ի 16 մրցաշարերն անցկացրել է «Ռեալի» կազմում, իսկ 4-ը՝ «Պորտուի»:
Իկերը հաղթել է Եվրոպայի գլխավոր ակումբային գավաթը 3 անգամ. 2000-ին, 2002-ին և 2014-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը