«Ամեն մեկը մյուսի վրա կեղտեր է ման գալիս». հոգեբան

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ հասարակությունը բաժանված է երկու խմբի՝ փոքրաթիվ հնի պաշտպաններ, որոնց ամեն գրառման տակ գնում են տասնյակ հայհոյանքներ, և նոր ուժերի ընկալում։ «Հին գաղափարախոսության կրողները հին կուսակցություններն են, որոնք քիչ թե շատ աշխատել են իշխանությունների հետ։ Նորի կրողները նախկին ընդդիմությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

«Մարդու կերպարը զոհ է գնում իր կուսակցության հանդեպ եղած վերաբերմունքին»,- ասաց նա։

Քարոզարշավը, ըստ հոգեբանի՝ ագրեսիվ է անցնում. «Ամեն մեկը մյուսի վրա կեղտեր է ման գալիս, ասենք՝ Հայկոն տներ ունի. էդ մարդն այդքան տարի քրտնաջան աշխատել է, պետք է տուն առներ։ Կամ ասում են՝ ԲՀԿ-ում Քոչարյանի էսինչ մարդն է, վարկաբեկող պահեր են ման գալիս։ Ամենալավ իմիջն ունի հենց Արտակ Զեյնալյանը, որը հավասարակշռված, կայուն անձնավորություն է։

Հայկոն սկզբում իր իմիջը բավականին գցեց իր հայտարարություններով, բայց անփորձ էր, բայց գնալով իր իմիջն արդեն բավական փոխել է։ Նաիրա Զոհրաբյանն ագրեսիվ պահվածք է դրսևորում, նրա խոսքը ջղային տպավորություն է թողնում, ինչը նրա իմիջի վրա բացասաբար է ազդում։ Չնայած՝ նրա էներգետիկան շատ ուժեղ է»։

Տեսանյութեր

Լրահոս