Որովայնի հատվածում ճարպերի կուտակումը խնդիր է շատերի համար: Fabiosa.com-ի փոխանցմամբ՝ դրանից ազատվելը լուրջ ջանքեր ու համառություն է պահանջում: Հարկավոր է ոչ միայն ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, այլև շտկել սննդակարգը: Այս մթերքը վնասում է ոչ միայն կառուցվածքին, այլև առողջությանը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Շենգավիթ վարչական շրջանում:
«Շանթ-2018» զորավարժություն»: Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել եւ ամփոփվել են զորավարժությանն ԱԺ աշխատակազմի մասնակցության արդյունքները:
Apple ընկերությունը դադարեցրել է iPhone X-ի վաճառքները իր պաշտոնական կայքում, երբ դրա թողարկումից մեկ տարի էլ չի անցել:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ ակունբից արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին։
ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված պիտի լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:
Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելու ընթացքում բռնության ենթարկվելու մտահոգիչ փաստը։
Կրկին քաղաքական ու մերձքաղաքական թեմաները հասարակական ուշադրությունը շեղում են տնտեսականից: Այս պարագային, սակայն, հասարակությանը չես մեղադրի: Կատարվածը նույնիսկ անտիուտոպիայի ժանրի գրական ստեղծագործություններում չես հանդիպի:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին:
ԲՀԿ-ի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում. azatutyun.am (ուղիղ):
«Լույս» դաշինքի հանրահավաքը Արաբկիր վարչական շրջանում. 1in.am (ուղիղ):
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը ֆեյսբուքյան նոր նախագիծ է մեկնարկել՝ «Հարցեր Դաշնակցությանը»:
Ոստիկանները 2016 թվականից հետախուզման մեջ գտնվողի են հայտնաբերել:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային արժեքների պայմանական փաթեթավորում և տեղափոխում է իրականացվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտարարել է, որ չի ստորագրի իր որդուն՝ Ջովանիին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Երևանում, Տավուշում և Լոռիում պայմանական օդային տագնապ է հայտարարել:
Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված լրացուցիչ ջրբացթողումները՝ 40 միլիոն խորանարդ մետրի չափով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանները հայտնաբերեցին երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողին:
Իսպանիան մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին Աշխարհի 2030 առաջնությունն անցկացնելու խնդրանքով:
Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները:
«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո: