Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ կապերի վերականգնման ուղղությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը Ազգերի լիգայում վիճակագրությամբ զիջում է միայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է, քանի որ նրա բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է:
Եվրամիությունը կես տարով երկրարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին:
Սեպտեմբերի 6-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին մասնակցելուց հետո մեկնելու է Գերմանիա: Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանին առաջարկել է մինչեւ սեպտեմբերի վերջն անցկացնել առեւտրական բանակցությունների եւս մեկ փուլ՝ հնարավորություն տալով կանխել ԱՄՆ տարեկան 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական:
«Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի»:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ 4-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Barijat թայֆունը՝ 23-րդն այս տարում, սեպտեմբերի 13-ի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Չժանցզյան քաղաք:
ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ Երվանդ Խունդկարյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին: Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:
Սալվադորում դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային, որը նախագահել է 2004-2009 թվականներին, տասը տարվա բանտարկության է դատապարտել պետական բյուջեից 300 հազար դոլար վատնելու համար:
Ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ 21․000․000 դոլար հափշտակած հետախուզվողների:
Չինաստանում ինը մարդ է զոհվել այն բանի հետո, երբ ավտոմեքենան Հունանի նահանգի Հենյան քաղաքի հրապարակում վրաերթի է ենթարկել մարդկանց բազմությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս տեղեկությունը ռուսական «Известия»-ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյայի հերթական նիստը:
Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով՝ նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։
Հարավային Կարոլինայի շուրջ 300 հազար բնակիչներ են արդեն տարհանվել ափամերձ գոտիներից Ատլանտյան օվկիանոսի կողմից «Ֆլորենս» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի տներից մեկում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի հայրենի գյուղում՝ Ջրառատում, ՀՀ Արմավիրի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել լուրջ խախտումներ եւ թերություններ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին եւ զինաթափել բոլորին»:
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե կողքից լսես, որ ինչ-որ մեկը վիրաբույժին ծաղրում է վիրահատության ժամանակ ստերիլ միջոցներ օգտագործելու և ախտահանումներ իրականացնելու համար, կա՛մ ծաղրում է սնունդ գնելու համար խանութ գնացողին, կա՛մ ծաղրում է մաքուր լինելու համար տանը բաղնիք ունեցողին, ապա կկարծես, որ էդ ծաղրողն առնվազն տրամաբանության հետ խնդիր ունի, էլ չասեմ մյուս՝ ավելի ծանր պատճառների մասին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մտադիր է տհաճ անակնկալ մատուցել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը:
Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: