
«Բարսելոնան» հուսով է վարձակալել Պոգբային ձմռանը՝ ամռանը գնելու պարտավորությամբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է հեռանալ ակունբից արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Բարսելոնան», ֆրանսիացու նկատմամբ որի հետաքրքրության մասին տեղեկացվել էր ավելի վաղ, մտադիր է փորձ ձեռնարկել արդեն ձմռանը ֆուտբոլիստին ստանալու ուղղությամբ: Ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմներից խուսափելու համար կատալոնական ակումբն ուզում է վարձակալել Պոգբային՝ ամռանն անպայման գնելու պարտավորությամբ:
Նշվում է նաև, որ կիսապաշտպանին «Բարսելոնա» հրավիրելու մեջ հետաքրքրված է թիմի ավագ Լիոնել Մեսսին, ով արդեն դիմել է ակումբի ղեկավարությանը համապատասխան խնդրանքով: Ի դեմս Պոգբայի՝ արգենտինացին տեսնում է Անդրես Ինիեստայի երկարաժամկետ փոխարինողին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը