Բաժիններ՝

Ռուսաստանում մեկնարկեցին «Արևելք-2018» զորավարժությունները 300 հազար զինծառայողների մասնակցությամբ

Ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաընդգրկուն «Արեւելք-2018» զորավարժությունները՝ 300 հազար զինծառայողների մասնակցությամբ, սեպտեմբերի 11-ին սկսվել են Արեւելյան ռազմական օկրուգում:

Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում: «Հեռավոր Արեւելքում մեկնարկել են «Արեւելք-2018» զորավարժությունները»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դրանցում ներգրավված են մոտավորապես 300 հազար զինծառայողներ, ավելի քան հազար ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, մինչեւ 36 հազար տանկ, զրահափոխադրիչներ եւ այլ մեքենաներ, մինչեւ 80 մարտանավ եւ օժանդակ նավեր, հավելել են պաշտպանության նախարարությունում: Զորավարժությունները ղեկավարում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Արեւելք-2018» զորավարժություններին մասնակցում են Արեւելյան եւ Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, Հյուսիսային նավատորմի ուժերը, օդադեսանտային զորքերի, հեռահար եւ ռազմափոխադրական ավիացիայի միավորումները: Նաեւ զորավարժություններին մասնակցում են Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի եւ Մոնղոլիայի զինված ուժերի զորամասերը: «Արեւելք-2018» զորավարժությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 17-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930