Այսօր երևանյան սրճարաններից մեկում 168.am-ի թղթակիցն ականատես է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի և 1992-95թթ. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի հանդիպմանը։
Դատաքննությունը սկսվեց տարրական խայտառակ խախտումներով։ Ըստ էության, եթե նպատակ կար հասնել այդ պահին կալանքի որոշումն անփոփոխ թողնելուն, դա կարելի էր՝ անգամ առանց այդպիսի ապօրինություններ անելու։
Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը…»:
«Երկրի ղեկավարը միշտ էլ կրում է պատասխանատվություն, ես չգիտեմ՝ իրավական առումով իր մասնակցության աստիճանը ինչ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան:
Հայազգի քույր և եղբայր, 12 և 13 տարեկան Լիլին և Հովիկը, ում սեպտեմբերի 9-ին Նիդերլանդներից պետք է արտաքսեին Հայաստան, կրկին թաքնվել են:
«ԿԳԲ-ն ստեղծված է ռուսական շահերը սպասարկելու համար. ամբողջ աշխարհում է այդպես, ու կապ չունի՝ հիմա ինչպես է կոչվում ԿԳԲ-ն՝ ԱԱԾ, թե՞ ԾԾԲ կամ ԽԾԲ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։
«Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»:
Վանաձորի քաղաքային մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի 23-րդ միջազգային մրցաշարը:
Վլադիմիր Պուտիմը Հայաստանի վարչապետի հետ լուրջ խոսակցության է տրամադրված:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամանել է Սկոպյե:
«Ես չեմ ասում, որ Հայաստանն այսօր պետք է գնա դրան, որ այլև չլինի ՀԱՊԿ-ի անդամ։ Բայց մյուս կողմից էլ՝ ի՞նչ տարբերություն՝ ՀՀ-ն ՀԱՊԿ անդա՞մ է, թե՞ ոչ, երբ մեր ռազմավարական դաշնակիցը 5 մլրդ դոլարի հարձակողական զենք է վաճառում մի երկրի, որը սպառնում է ՀԱՊԿ անդամ այլ երկրի։ Այդտեղ էլ ո՞ւր է ՀԱՊԿ-ն։ Այնպես որ, դա էլ թող չվաճառեն մեզ վրա։ Ուղղակի պետք է իրողություններին սթափ նայել և անել հետևություններ»։
«Ես պահանջում եմ՝ թող լյուստրացիա լինի Հայաստանում։ Մարտի 1-ին ես ընդամենը ելույթ եմ ունեցել երեկոյան՝ կրակոցներից հետո։ Ես միշտ քարոզել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական ասպարեզ՝ նրա գիտելիքները ու շատ այլ բաներ համարելով անհրաժեշտ»։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ:
Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փայլուն գործընկերային հարաբերություններ. այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նիկոլ Փաշինյանը թող իմանա, որ մարտի 1-ի գործով ինձ մեղադրանք են առաջադրել՝ Նիկոլի ելույթը վերագրելով ինձ»,- «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա դատապարտված Շանթ Հարությունյանը
«Հիմա Ռուսաստանի դիրքերը բավականին թուլացել են միջազգային ասպարեզում, դրա համար մտածում է՝ Հայաստանի դրածոներին հանձնարարություն տա, ասի՝ մի ձև գտեք, Շանթի կարծիքը կարևոր չէ, որ ինքը գիտի ռուսները պատվեր են տվել, դուք էլ կատարողն եք, կարևորը՝ ժողովուրդը դա չիմանա, իսկ որպեսզի չիմանա, դուք ժողովրդի մեջ տարածեք, թե Շանթին ազատում եք, բայց Շանթը կզրկվի այն բուն գործունեությունից, ինչի համար բանտում է հայտնվել, ուղղակի մեթոդը ավելի կնրբացնենք»:
Կրեմլի պալատում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։
«Ալտիտուդ Էյր» ընկերությանը պատկանող ուղղաթիռը, որում գտնվում էին օդաչուն և վեց ուղորները, կորել է Հիմալայներում:
«Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական հոդվածի 309 հոդվածի 1 մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով:
Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ին՝ առանձին շրջաններում, սեպտեմբերի 10-11-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Լուրեր են տարածում, թե իբր ինձ ազատել են, ես չեմ ազատվում բանտից. կամ տգետ են, կամ սրիկա, որովհետև, եթե ինձ բանտից ազատեին, այս մարդիկ ինձ մեկ րոպե ավել չէին կարող պահել»,- «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։
Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը տեղի ունեցավ օրերս:
«Ես համաներում բառը հենց լսում եմ, ուզում եմ հասկանալ կալանավորների՞ն են թողնում, բայց ինչ-որ հարկերի մասին են խոսում։ Հեղափոխության ճակատին պետք է գրված լինի հումանիզմ։ Որևէ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, պետության արժեքները ճանաչելու համար մարդիկ գնում են այդ երկրի բանտերն ու հիվանդանոցները»։
Սեպտեմբերի 7-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում մեկնարկած «Լարան 2018» համաժողովի ժամանակ հանդիպել է ՌԴ-ում գործող հայկական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը:
Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: