«Թող Նիկոլն արժանապատվություն ունենա ու ասի, որ իր ելույթն են վերագրել ինձ». Շանթ Հարությունյանը՝ մարտի 1-ի մասին
«Նիկոլ Փաշինյանը թող իմանա, որ Մարտի 1-ի գործով ինձ մեղադրանք են առաջադրել’ Նիկոլի ելույթը վերագրելով ինձ»,- «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, թե Փաշինյանն այդտեղ, իհարկե, մասնակցություն չունի, ապա ավելացրեց. «Մեկ տարի բանտում եմ, մեկ տարի էլ գժանոցում եմ տանջվել։ Հիմա թող Նիկոլն արժանապատվություն ունենա ու ասի, որ իր ելույթն են վերագրել ինձ»։