Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը կոչ արեց ընդլայնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներուժը լիովին բացահայտված չէ: Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրը մեր հարաբերություններում առկա ներուժը բացահայտելն է: Իհարկե, մենք ունենք հիանալի հարաբերություններ, բայց կարծում եմ, որ դրա վրա չպետք է կանգ առնել: Մասնավորապես, մենք ունենք մեծ ներուժ քաղաքական և տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության առումով և հումանիտար կապերի ամրապնդման հարցում»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930