Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Բեսիկի Ա.-ն, որը 1991 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 246 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դասալքություն):
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:
Կանադայի Տորոնտո քաղաքում սեպտեմբերի 6-ին մեկնարկում է 43-րդ Միջազգային կինոփառատոնը (Toronto International Film Festival, TIFF): Ինչպես հայտնել են կազմակերպիչները, ընդամենը 11 օրվա ընթացքում հանդիսատեսները կդիտեն աշխարհի 83 երկրների ռեժիսորների կողմից նկարահանված 342 ֆիլմ,։
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկաների ընտրանին կրկին պարտվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Անգլիական «Սանդերլենդ»-ի գլխավոր մարզիչ ՋեկՌոսին անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանին, որն այս օրերին փորձաշրջան է անցնում թիմում:
Հայաստանում վերջին տասը տարում մանկական մահացության ցուցանիշը կրճատվել է մոտ մեկ երրորդով: Այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացմանն իր խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ նա ասաց, որ եթե նման հարցերը չլուծվեն, ապա որևէ քրեականացում, անգամ մահապատիժը շատ դեպքերում չի փրկելու։
Ադրբեջանում գործող ընդդիմադիր REAl (Հանրապետական այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդովը, ով բանտից ազատ է արձակվել նախորդ ամիս, պահանջում է Ադրբեջանում անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
«Իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգներ է ներկայացնում»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Կառավարությունն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխայի ծննդյան համար տրամադրվող նպաստը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե վստահ է իր հաղթանակին 2020 թվականի նախագահական ընտրություններում, որոնցում նա պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով։
«Իրականում, երբ մտքեր են հնչում, որ սա ռադիկալ քրեականացման նախագիծ է, ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև քրեականացված արարքներ եղել են, և հիմա, այո, մենք խստացնում ենք ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար քրեական պատասխանատվությունը»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին և հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին և 5.000 ՀՀ դրամը:
Կառավարությունը հաստատեց 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: Նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի թվում:
Յուրաքանչյուր բուհում կարևոր է ֆիզդաստիարակությունը, որի ապահովման համար կարևոր տարրական բաղադրիչներ կան: Մեր համալսարանի մարզադաhլիճը մեղմ ասած վատ պայմաններ ունի. հանդերձարաններն անմխիթար վիճակում են, գույքը, մարզվելու պարագաները՝ նույնպես:
«Որքան հասցրել եմ ծանոթանալ այն փոփոխությունների փաթեթին, որ ներկայացրել է կառավարությունը, ինձ մոտ անձնական տպավորություն կա, որ մենք փորձում ենք բանավոր խոստումները, գլխի, աչքի շարժումները որակել՝ որպես հանցագործություն»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին՝ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ ընդգծելով, որ դա մի փոքր տարօրինակ է։
63 տարեկան հասակում մահացել է դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, որը խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» (1970-2011 թթ.) եւ «Գլխավոր հոսպիտալը» (1963-ից մինչեւ ներկա ժամանակները) սերիալներում:
Հեծանվասպորտի Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը կմասնակցի Օմսկում և Աստանայում կայանալիք մրցաշարերին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար:
Քաբուլի արեւմտյան մասում իրականացված երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի, եւս 95 մարդ վերքեր են ստացել:
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նշանակվում են Հանրային խորհրդի անդամներ: Որոշումը կառավարության չզեկուցվող հարցերի թվում էր:
Ուկրաինան կզբաղվի Թուրքիայի ժանդարմերիայի կողմից օգտագործվող «Mi-17» տիպի բազմաֆունկցիոնալ 17 ուղղաթիռների վերանորոգմամբ և արդիականացմամբ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր Twitter-ի էջում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Շվեդիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները դեմ են արտահայտվել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցմանը, որը պետք է ձգվի Բալթիկ ծովի հատակով:
Այսօր կառավարության նիստում որոշվեց փոփոխություն կատարել քրեական օրենսգրքում և խստացնել գրպանահատության պատասխանատվությունը:
ՀՀ երրորդ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի դուստր Անի Սարգսյանն, ով գտնվում էր հետախուզման մեջ, ներկայացել է իրավապահ մարմիններին:
Արգենտինայում դատախազ Խորխե Ֆելիպե դի Լելիոն հանրապետության նախագահ Մաուրիսիո Մակրիին մեղադրանք է առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լիազորությունների վերազանցման մեջ:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա մի կին: