Բաժիններ՝

Չարաշահումնե՞ր, բյուջեի ոչ նպատակային օգտագործո՞ւմ, թե՞ …

Յուրաքանչյուր բուհում կարևոր է ֆիզդաստիարակությունը, որի ապահովման համար կարևոր տարրական բաղադրիչներ կան: Մեր համալսարանի մարզադաhլիճը մեղմ ասած վատ պայմաններ ունի. հանդերձարաններն անմխիթար վիճակում են, գույքը, մարզվելու պարագաները՝ նույնպես:

Համալսարանը տարիներ շարունակ պատվով ներկայացնող ուսանողական թիմերի մարզահագուստների բացակայության մասին էլ չխոսենք: Այս խնդիրները մենք քանիցս բարձրացրել ենք: Իսկ հիմա պարզվում է, որ մեր համալսարանում ամռան ընթացքում վերանորոգումներ են տեղի ունեցել, բայց արի ու տես՝ ոչ այն վայրերում, որոնք առաջնային ունեն դրա կարիքը: Վերանորոգվել է մեր համալսարանի պրոռեկտոր Գ. Թամրազյանի սենյակը. այն թանկարժեք շքեղություններից զերծ չի մնացել: Այդպիսի ամենաակներև շքեղությունը նրա աշխատասենյակի դուռն է, որն էապես տարբերվում մյուս աշխատասենյակների դռներից.այն նույնացվել է ռեկտորի սենյակի՝ նույն բարեկարգման արդյունքում փոխված դռան հետ:

Դրանից անմասն չի մնացել նաև մեր համալսարանի ղեկավարի՝ ընդամենը մեկ տարի առաջ վերանորոգված սենյակը: Փաստորեն, վերանորոգվել են բուհի top ղեկավարների սենյակներ, որոնք դրա կարիքը չունեն, մինչդեռ նույն մարզադահլիճը, որի ժամանակակից հարմարություններով հագեցած լինելը բխում է բուհի գլխավոր մասնիկի՝ ուսանողի շահերից, վատ վիճակում է: Չմոռանանք, որ մեզ մոտ սովորողների ճնշող մեծամասնությունն իգական սեռի ներկայացուցիչներ են:Մեր համալսարանի նոր ղեկավարությունն այդպես էլ չսովորեց, որ ամեն ինչ պետք է անի առաջին հերթին ուսանողի համար, ոչ թե սեփական՝ առանց այն էլ առկա բարօրության:

Հարց 1. Բուհի այս տարվա բյուջեում շինարարության համար գումար նախատեսված կլիներ: Կցանկանայինք իմանալ, թե ինչ սկզբունքով է որոշվել ռեկտորի և պրոռեկտորի աշխատասենյակները վերանորոգելու առաջնահերթությունը, այլ ոչ թե բազմիցս բարձրաձայնված հանդերձարանի վերանորոգումը:

Հարց 2. Հարգելի՛ ղեկավարություն, պաշտոնապես ներկայացրեք, թե ինչքա՞ն գումար է ծախսվել Ձեզ լավ պայմաններով ապահովելու համար:

Հարց 3. Ո՞ր շինարարական կազմակերպությունն է իրականացրել վերանորոգումը և արդյո՞ք շինարարական կազմակերպություն է այն իրականացրել: Չար լեզուներն ամենայն վստահությամբ ասում են, որ վերջերս բուֆետի ( ի դեպ չգիտենք՝ ով է աշխատեցնում, բայց կխնդրենք հդմ կտրոն տրամադրվի. դա օրենքի պահանջ է) վերանորոգման գումարը դուրս է գրվել մի շինարարական կազմակերպության, բայց ամբողջ վերանորոգումն իրականում իրականացրել են մեր համալսարանի բանվորները: Կարո՞ղ է նույն պատկերն ունենք նաև հիմա:

Հարց 4. Ինչպես է որոշվել է, թե ինչ կազմակերպություն է աշխատեցնում բուհի բուֆետը. արդյոք տարբեր կազմակերպություններ դիմել են բուֆետն աշխատեցնելու նպատակով և, արդյոք ընտրվել է լավագույնը՝ գին-որակ սկզբունքով:

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս