Բաժիններ՝

Երեք հայ բռնցքամարտիկներ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ կպայքարեն ուսանողական աշխարհի առաջնության ոսկե մեդալների համար:

Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում հայ մարզիկները շարունակում են փայլուն ելույթները: Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ և այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը կմրցի ճապոնացի բռնցքամարտիկի հետ:

91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի Հունգարիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանի մրցակիցը՝ Ռուսաստանի ներկայացուցիչը:

Հայ բռնցքամարտիկները Էլիստայում հանդես են գալիս մարզիչներ Վահան Ադիլխանյանի ու Բագրատ Նավոյանի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930