ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Դիլիջանի՝ 1978թ. ծնված բնակչին:
Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց էր հրապարակվել օգոստոսի 14-ին:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:
Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված ռազմական ավանում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել:
ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը։ «Այո, ես հիմա էլ եմ ասում՝ ապօրինի է, եւ բացատրում եմ, թե ինչու։ Առաջին հանգամանքը, առաջին ասպեկտը, որ ես բացատրում եմ, թե ինչու էր ապօրինի, հետեւյալն էր․ որ կայացվել է ոչ լեգիտիմ դատարանի կազմի կողմից, բացարկման ենթակա դատարանի կողմից է կայացվել։
Թբիլիսիի Դոլիձեի փողոցի բազմաբնակարանանոց շենքերից մեկի վերելակում գտել են վրացի դերասան Զուզու Բեժաշվիլիի մարմինը, որը խաղում էր «Իմ կնոջ ընկերուհիները» վրացական ամենահանրաճանաչ սերիալում:
Ավստրալիայի հարավ-արեւելքում հրշեջ ուղղաթիռ է կործանվել Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհները մարելիս, օդաչուն զոհվել է:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշել է մինչեւ 2019 թվականը հետաձգել նոյեմբերին պլանավորված զորահանդեսը, որը ցանկանում էր կազմակերպել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հերթական անգամ սահմանախախտի են ձերբակալել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն «ավազակային» է որակել Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» եւ այլն։
Բոլիվիայի Լա Պաս քաղաքում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել փառատոնին պատրաստվող պարողների բազմությանը, անիվների տակ յոթ պարող է զոհվել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է շրջվել, ավտոմեքենայի տակ արգելափակված քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա իր քաղաքական ուղեգծում հիմնարար փոփոխությունների հանձնառություն դրսեւորի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կարելի է հեշտությամբ հաղթահարել, բայց ոչ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս դիրքորոշման պայմաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: