«Ռոբերտ Քոչարյանի գործն ունի նեղ և լայն իրավական և քաղաքական ասպեկտներ։ Ցանկացած իրավական հարցում պաշտպանների գործառույթն է իրենց պաշտպանյալի գործում գտնել այնպիսի անցքեր, որոնցով հնարավոր կլինի բացահայտ հանցագործ իրենց պաշտպանյալի պաշտպանության լծակներ ձեռք բերել։ Չեմ ասում, թե Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում կան նման բացեր, ուղղակի ասում եմ, որ տեսականորեն այդ երևույթն է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում:
Ոստիկանության Արաբկիր բաժնի ծառայողները խարդախի են բերման ենթարկել։
Վրաստանում շարունակվում են «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner-2018) օգոստոսի 9-ին սկսված զորավարժությունները, որին մասնակցում է 13 երկիր և 3000 զինվոր։ Վերջիններիս շարքում են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամերիկյան տարածաշրջանի գրասենյակի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում շարունակվում է կարմրուկի տարածումը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող հացադուլավոր Արսեն Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից:
Արտերկրյա կարճատեւ այցից հետո Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել է Հայաստան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է եղել հնգամյա Մանեի` առաջին անգամ արտաքին աշխարհի ձայները լսելուն: Մանեն և ևս 6 երեխա այսօր լսելու հնարավորություն է ստացել:
«Մենք որոշում ունենք չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ հիմա մենք վերաձևավորման պրոցեսի մեջ ենք, և մի շարք տեխնիկական խնդիրներ կան։ Մենք հայտարարել ենք, որ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին և հիմա լծված ենք այդ գործին»:
Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը միաձայն ընտրվել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանից դեպի Եղվարդ տանող ճանապարհի՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի վերջնամասի ճանապարհահատվածում 2018թ. օգոստոսի 9-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:
Պաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:
«Դա դասական PR քայլերից մեկն է, սիմվոլիզմ կա այդ ամենում։ Կարծում եմ՝ այդպիսի միտում կա, փորձում են հրամցնել այն գաղափարը, որ որտեղից սկսել է, այնտեղ էլ կարող է ավարտել, այսինքն՝ նաև ուզում են ցույց տալ, որ իրենք էլ են կարողանում նույն դաշտում, նույն հարթության մեջ խաղալ»:
Ռուսաստանը պատասխան միջոցներ է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԽ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ է ու անհեռանկարային»,- ասել Է Զախարովան օգոստոսի 9-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ:
Ազգային ժողովում հուլիսի 27-ին ավարտվեցին ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները: Խորհրդարանում ներկայացված 4 քաղաքական ուժերն ամփոփեցին իրենց առաջարկները և ուղարկեցին Կառավարություն:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին օգոստոսի 9-ին ուղեւորվել է Թուրքիա՝ Ռոուհանիի ուղերձը փոխանցելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով սահմանվում է քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, տեղակալներ Արամայիս Գրիգորյանի, Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր գնդապետ Սամվել Պողոսյանին ԱՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կոտայքի մարզի Հրազդան և Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Այս մասին որոշումներն ընդունվեցին կառավարության նիստում:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուները, անկախ նրանից, քաղաքում են բնակվում, թե գյուղական վայրում, պատշաճ կարգով կստանան իրենց հասանելիք աջակցությունը:
Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է տարածված լուրերը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության։
Արցախից կմասնակցեն իր վարչապետության 100 օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը: