Կառավարությունը «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
Օգոստոսի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը միակողմանորեն բացվել է:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ներդրումներ անելու ցանկություն հայտնողների բանակ է ձևավորվել:
Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեծ պաստառ են փակցրել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի շենքի վրա, որի վրա գրված է. «Ազատություն նախագահին»՝ հետևյալ հեշթեգերով՝ #noVendetta #freePresident»:
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:
Օգոստոսի 9-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՊԵԿ-ի աշխատանքին և մասնավոր հատվածի անհանգստությանը ՀԴՄ կտրոնների հետ կապված:
Արգենտինայի Սենատը լույս օգոստոսի 9-ի գիշերը մերժեց երկրում աբորտների օրինականացման օրինագիծը:
«Դե ֆակտո որոշումը կայացված է, մնում է դե յուրե կայացնել: Խոսքը ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին օրենքի նախագծի մասին է: Դա հանրության շրջանում հայտնի է որպես 1000 դրամների մասին օրենք»:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:
Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում է միջուկային պատերազմի վախը:
Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սարհատ Պետրոսյանին և մաղթեց հաջողություններ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու սուպերմարկետից խաբեությամբ գումար հափշտակած անձի ինքնությունը:
Երեք իտալացի ալպինիստներ են անհայտ կորել ֆրանսիական Մոնբլան բարձրանալիս:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ծանուցել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետին Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակելու՝ իր որոշման մասին:
6,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում:
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:
Էկվադորի կառավարությունն օգոստոսի 8-ին երկրի տարածքի մի մասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով:
Երկար դադարից հետո այսուհետև գործելու է Այրում-Նոյեմբերյան-Երևան օրինական երթուղին:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքները միմյանց կապող մոտ 11,5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա ընթանում են բարեկարգման աշխատանքներ։
Օգոստոսի 8-ին ժամը 17:51-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 12-րդ կմ վրա` տեղի է ունեցել ՃՏՊ:
Պաղեստինցի բժիշկները հաստատել են Գազայի հատվածի երեք բնակիչների, այդ թվում՝ կնոջ եւ երեխայի զոհվելը Իսրայելի ռմբակոծումների հետեւանքով։
Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպում ունեցան քրեակատարողական հիմնարկների պետերի անվտանգության ոլորտը համակարգող տեղակալների հետ:
Կոլումբիայի Հանրապետությունը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է Կոլումբիայում պաղեստինյան դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կառավարության դիրքորոշումը, ինչպես նաև խուսափել ավելի վաղ արտահայտած կարծիքից առ այն, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լուծվի Հայաստանի և Թուրքիայի միջև:
Փորձագետները Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են 388 մլրդ դոլար:
Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը:
Գազայի հատվածից արմատականներն օգոստոսի 8-ի երեկոյան եւ 9-ի գիշերը շուրջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 25-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից