ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող կրպակից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդկայնված գործընկերության համաձայնագրին՝ փոխանցելով այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ, օրակարգում՝ քաղաքապետի ընտրության օրն է:
«Մեզ համար անհասկանալի է և խնդիր է մնում` մենք ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագծով ենք ներկայանալու: Մենք դեմ չենք երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի է, եթե երկու տարբերակով ենք ներկայանալու բանավեճը տեղափոխվելու է ԱԺ: Դրա անպատեհությունն այն է, որ հայտնի չէ, ի վերջո, ինչ ելք կունենա այդ քննարկումը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:
«Մեր կուսակիցն է և մեր լավագույն կուսակցականներից մեկն է, ես կուզենայի, որ մնար քաղաքապետ, բայց ինքը գտավ, որ պետք է հրաժարական տա: Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին մենք նորից խմբով կմասնակցենք քաղաքապետի ընտրություններին»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք:
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:
ԱԳԲԱ Լիզինգն իրավաբանական անձանց առաջարկում է լիզինգի միջոցով ձեռք բերել կոմերցիոն նշանակության անշարժ գույք սկսած 8% տարեկան տոկոսադրույքով։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:
Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը տեղի ունեցավ հուլիսի 11-ին: Համագումարի օրակարգում Հայաստանի գրողների միության նոր նախագահի ընտրությունն էր, որի ընթացքում բաց քվեարկությամբ և ձայների ճնշող մեծամասնությամբ միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է կարգադրություն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթ հայտարարելու եւ ժամանակավոր մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն և ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է…
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դրական ակնակլիքներ չունի Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շատ է կարևորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել պաշտոնական այցը:
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը:
«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որպեսզի ՀՀ քաղաքացիները առավել տեղեկացված լինեն Վրաստան այցելելուց առաջ։
Հուլիսի 10-ին Երևանում անցկացվել է կլոր սեղան՝ «Ինտեգրացված հիդրոօդերևութաբանական ցանցի, վաղ հայտնաբերման և ահազանգման համակարգերի ժամանակակից ենթակառուցվածքի և հակակարկտային ծառայության կառուցում» թեմայով:
Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով շուրջ 15կմ սահման ունի հարևան երկրի հետ: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած տարիներին ենթակառուցվածքերի սրված խնդիրը չի շրջանցել նաև այս բնակավայրում ապրողներին:
ԿԺԴՀ-ն մարդասիրական օգնության կարիք ունի, ինչը հաստատում են «բացահայտ վկայությունները»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հուլիսի 10-ին ընդունել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին։ Հանդիպմանը երկա են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները, «Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին:
Շինարարների փողոցում շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կորել են:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում:
Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» ժամանել է Լեհաստան և առաջին մարզումն է անցկացրել:
Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: