Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսն ու «Արմենպրես»-ի տնօրենը քննարկել են Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերն ու մարտահրավերները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հուլիսի 10-ին ընդունել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանին։ Հանդիպմանը երկա են եղել կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի աշխատակիցները, «Ազդակ», «Զարթօնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագիրները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հայաստանում, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում հայ մամուլի դերի ու մարտահրավերների հետ կապված հարցեր։

Վեհափառը շեշտել է, որ հայ մամուլը հայ եկեղեցու և դպրոցի կողքին գործուն դերակատարություն ունի հայապահպանության համազգային առաքելության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031