Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեղծել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,- ասված է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031