Տիգրան Ավինյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին՝ իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը:

Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր աջակցության պատրաստակամությունը:

Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031