Բաժիններ՝

Գլոբալ տաքացումը բացատրել են բնական ցիկլով

Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) եւ Մաքս Պլանկի անվան քիմիայի ինստիտուտի (Գերմանիա) գիտնականների միջազգային խումբը հանգել է այն եզրակացության, որ վերջին 11 հազար տարում գլոբալ տաքացումը կապված է Հարավային օվկիանոսի ջրերից ածխաթթվական գազի արտազատման հետ:

շԴրա հետ մեկտեղ, այդ գործընթացը կապված չէ կլիմայական փոփոխությունների հետ, որոնք մարդու գործունեությունից առաջացել են վերջին տասնամյակներում, եւ բացատրում է սոսկ մի քանի հազար տարի առաջ հարաբերականորեն բարձր ջերմաստիճանի կայունացումը: Այս մասին հաղորդվում է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:

Հայտնի է, որ Հարավային օվկիանոսը, որը շրջապատում է Անտարկտիդան, այն տարածաշրջանն է որտեղ նկատվում է խոշորամասշտաբ ափվելինգ՝ խորքային ջրերի բարձրացում դեպի մակերեւույթ: Այստեղ ծովի ջրում լուծված ածխաթթվական գազն արտազատվում է դեպի մթնոլորտ:

Գիտնականները պարզել են, որ 11 հազար տարի առաջ տեղի է ունեցել ափվելինգի ուժեղացում, որը հանգեցրել է տաք կլիմայի կայունացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031