Բաժիններ՝

Ինչպես է ծնվում տեղեկատվական «աղբը»

Այսօր Մեդիա կենտրոնում «Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ կինոռեժիսոր Արա Շիրինյանը ներկայացրեց մի օրինակ, թե ինչպես է ծնվում «տեղեկատվական աղբը»։

Ըստ նրա՝ ՀՀ պաշտոնյայի ԱՄՆ այցի վերաբերյալ մի քաղաքագետ գրառում է անում Ֆեյսբուք սոցիալական ցանցում, մամուլը՝ առանց ճշտելու հանգամանքները, կամ թե որքանով է այդ քաղաքագետը տեղեկացված, արտատպում է գրառումը, իսկ հետո, երբ պարզվում է, որ դա ապատեղեկատվություն էր, պաշտոնյան հրավիրված է եղել ՄԱԿ ինովացիոն կոնֆերանսին մասնակցելու, իսկ 2 օր հետո, երբ պարզվում է, որ գրառումն ամբողջությամբ սխալ էր, և կանխատեսումը լրիվ հակառակ է եղել, քաղաքագետը ջնջում է իր գրառումը, այսինքն՝ ստացվում է, որ գրառումը չկա, կառավարությունն իր կայքում պաշտոնապես հաշվետվություն է տվել այցի մասին, իսկ մամուլում մնաց չստուգված, ավելորդ կրքեր բորբոքող լուր, որը դրվեց նաև Ֆեյսբուք, և դրա տակ հայտնվեցին կոպիտ մեկնաբանություններ։

«Եթե սա է որակյալ մամուլը, ներեցեք»,- ասաց Ա.Շիրինյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ֆեյսբուքյան գրառումներին տեղ տալը չի նշանակում, որ մեզանում չկան որակյալ հրապարակումներ և որակյալ նյութեր։ Ա.Մելիքյանը նշեց, որ, երբ ԶԼՄ-ն չի համադրում փաստերը, որակյալ գնահատական չի տալիս, դա արդեն ժուռնալիստիկա չի։

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս