Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը: Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 14-ին Գնդեվանքի տարածքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժն արգելափակելու դեպքի վերաբերյալ։
Ազգային ժողովում այսօր շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը։ Օրակարգում ամենավիճահարույց խնդիրն է՝ ի՞նչ ընտրակարգ պետք է լինի։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են փակ համամասնական ընտրակարգին, սակայն կարելի է նաև քննարկել տարբերակներ, որ մարզային թեկնածուները ներկայացված լինեն։
Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։
«Հրաշք այգի» ընկերությունը համապատասխան դիմում-բողոքներ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե և Գլխավոր դատախազություն՝ Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անտեսե լէ այն 100-էջանոց փաստաթղթի կետերի մեծամասնությունը, որը նրա օգնականները կազմել էին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ-ի ղեկավարի հանդիպման համար, որը հուլիսի 16-ին կայացավ Հելսինկիում:
ՀՀ կառավարությունը 2018 թվականի մարտի 1-ի թիվ 204-Ն որոշմամբ ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի գործունեության նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հուլիսի 16-ին՝ ժամը 12.55-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Ժ.-ն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:
Հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին:
Հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ 1991 թ. ծնված Մանվել Ս.-ն «ԲՄՎ» մակնիշի իր ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1932 թ. ծնված Կառլոս Հովհաննիսյանին:
Հուլիսի 16-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել , որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո:
ԱՄՆ-ն ամենազգալի ավանդն է ներդնում ՆԱՏՕ-ի բյուջեում՝ վճարելով Եվրոպայի պաշտպանության 70 – 90 տոկոսի համար, եւ միեւնույն ժամանակ վնաս է կրում եվրոպացիների հովանավորական միջոցներից:
Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, թե Հելսինկիում իր եւ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի միջեւ անցկացված հանդիպումը «լավ սկիզբ» էր: Մինչեւ Պուտինի հետ հանդիպումը Թրամփն ասել էր, թե հույս ունի հաստատել «արտակարգ հարաբերություններ»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
Սլովակիայի հայտնի Dennik N պարբերականը հոդված է հրապարակել այդ երկրից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների վերաբերյալ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին:
Միջուկային հիմնախնդիրն ամենակարեւորն է արդի աշխարհում եւ այն լուծելիս անհրաժեշտ է զգուշություն դրսեւորել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքները։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պաշտոնյաների երեխաների բանակում պարտադիր ծառայելու մասին կոչն առաջին հերթին անհանգստացրել է հենց Փաշինյանի թիմի անդամներին:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և այլ օրենքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել:
Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
«Փաստ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք: