ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից: IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են փոխանցման ուղարկման և վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը և հաճախորդների համար ցածր սակագները:

IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմանները․

  • արագություն՝ փոխանցումը հասանելի է ստացողին ուղարկելուց հետո ընդամենը 10-15 րոպեի ընթացքում
  • փոխանցման արժույթ` ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի
  • դրամական փոխանցումը հասանելի է փոխանցման երկրի IntelExpress համակարգի սպասարկման ցանկացած կետում
  • գումարի փոխանցման համար հաճախորդից գանձվող միջնորդավճար՝ 1%-ից մինչև 2%
  • IntelExpress համակարգի սպասարկման կետերի քանակը – 80 հազար աշխարհի 44 երկրներում

Դրամական փոխանցման առավելագույնս հարմարավետ ստացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել քարտին փոխանցման հաշվեգրման ծառայությունից՝ Բանկի Տեղեկատվական կենտրոն մեկ զանգի միջոցով։ Տվյալ ծառայությունը ստեղծում է լրացուցիչ հարմարավետություն դրամական փոխանցումներ ստացողների համար, որոնք առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և մեկ զանգով կարող են անվճար ստանալ իրենց փոխանցումները քարտին։

Փոխանցումը քարտին ստանալու համար  հաճախորդին անհրաժեշտ է․

  • զանգահարել 8787 Բանկի Տեղեկատվական կենտրոն
  • նշել անձնական տվյալները
  • նշել դրամական փոխանցման տվյալները

Դրամական փոխանցումը նախընտրած արժույթով ակնթարթորեն կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի բանկոմատի միջոցով կանխիկացման համար։

Այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է MasterCard Standard տեսակի հատուկ VTB Transfer քարտ, որը, բացի վերը նշված ծառայություններից, հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ և արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք։

Տեսանյութեր

Լրահոս