Հուլիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Տոյոտա» մակնիշների ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 61-ամյա ուղեւոր Աշոտ Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել է նաև 59-ամյա Աիդա Գրիգորյանը։
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար քաղաքացուց 100 000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով:
Սիրիայի Էլ Քունեյթրայի նահանգում մարտական գործողությունների շրջաններից ավելի քան 200 փախստականներ հուլիսի 17-ին դուրս են եկել Գոլանի բարձունքներում սիրիական եւ իսրայելական զորքերի բաժանման գծի մոտ, սակայն նրանց թույլ չեն տվել անցնելու Իսրայելի կողմից վերահսկվող տարածք:
«Ես տարիներ առաջ ստեղծեցի երիտասարդական միավորում. դրա իմաստն այն էր, որ կամաց-կամաց նրանք մոտենան ու ներսից ճանաչեն միությունը, որ կարողանան վաղը փոխարինեն մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև թյուրըմբռնում չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում ԲՈՒՀ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները մոտոհրաձգային դասակների մարտական հրաձգությունների ընթացքում պայմանական հակառակորդ նշանակող թիրախներ են խոցում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:
Կաշառքի դիմաց խոստացել է ազատել զինծառայությունից:
Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ CivilNet կայքին տված հարցազրույցից հետո, որի ընթացքում վերջինս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների հասցեին որոշ արտահայտություններ էր հնչեցրել։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանում բոլոր ուղղություններով բարեփոխումների վերաբերյալ կա Եվրամիության միանշանակ աջակցությունը։
Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր վստահորդ Նիկոլ Պարազյանի երեխաներին առևանգել են, իսկ պետական մարմինները որևէ գործողություն չեն իրականացնում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման եւ Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջեւ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը: Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը:
«Ելք» դաշինքը դեռևս չի քննարկել, թե ինչպես է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններ են, ինչի մասին մինչև այսօր շատ պաշտոնյաներ չեն իմացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
«Այն պատկերը, որ մենք ունեինք 2007-ին և 2012-ին, հետևյալն էր, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը կամ գրեթե բոլորն ապաքաղաքական անձինք էին, այսինքն՝ որպես կանոն, հանդես չէին գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնությամբ, և ընդհանրապես հասկանալի չէր իրենց գործունեությունն ու դերը պառլամենտում»:
Գյումրիում բնակվող Հովհաննիսյանների ընտանիքի արդեն երրորդ սերունդն է հասակ առնում ժամանակավոր կացարանում՝ ինքնաշեն փայտե տնակում: Ավերիչ երկրաշարժից հետո, ընտանիքի հայրը՝ Մարտինը, փողոցում հայտնված փայտյա իրերից, իր ձեռքերով տնակ է կառուցել՝ բազմանդամ ընտանիքին դրսում չթողնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ:
Հուլիսի 17-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի և դրսի հացորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով»:
The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, փաստ է, որն անգամ չարժե քննարկել»։
Երեկ՝ հուլիսի 16-ին, կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
«Մեր առաջարկած մոդելը բաց համամասնականն է և, կարծում եմ՝ այս փուլում կարելի է համեմատություն կատարել՝ համեմատելով հրապարակի վրա եղած առաջարկները, որովհետև, այո՛, ոչ մի ընտրակարգ էլ իդեալական չի, և ամեն մի մոդել իր խոցելի տեղերն ունի»: