Բաժիններ՝

«Անհանգստության մակարդակը 5 տարի առաջ կլիներ 9/10, հիմա՝ 4/10 է». Լա Լիգայի նախագահը՝ Ռոնալդուի տրանսֆերի մասին

Տեբասն աղետալի չի համարում Կրիշի տեղափոխությունը: Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Թուրինի «Յուվենթուս»:

«5 տարի առաջ ես կգնահատեի իմ անհանգստության մակարդակը 9 բալ՝ 10-ից: Այսօր՝ միայն 4 բալ՝ 10-ից: Մենք շատ ենք աշխատել, որպեսզի մեր լիգան աստղային ֆուտբոլիստներից և ակումբներից ավելի բարձր լինի: Մենք շատ հեռուստատեսային պայմանագրեր ենք կնքել վերջին ժամանակներում, և ոչ ոք չի պահանջել, որպեսզի Ռոնալդուն կամ Մեսսին խաղան Լա Լիգայում: Շնորհակալություն ենք հայտնում Ռոնալդուին, որ նա հանդես եկավ աշխարհի լավագույն լիգայում»,- Տեբասին է մեջբերում AS-ը:

Ռոնալդուն «Յուվենթուս» տեղափոխվեց 112 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս