Բաժիններ՝

Էդեն Ազարի հայրը որդու ծառայություններն առաջարկել է «Ռեալին»

«Լիվերպուլի» և «Ռեալի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից մի քանի օր առաջ Էդեն Ազարի հայրը՝ Թիերի Ազարը, որդու ծառայություններն առաջարկել է մադրիդյան ակումբին:

Ինչպես հաղորդում է Marca-ն, Բելգիայի հավաքականի աստղի հայրը «Ռեալին» բացատրել է, որ նրա որդու և «Չելսիի» միջև բանակցությունները դադարեցվել են: Էդենը կարծում է, որ ժամանակն է առաջ շարժվել և հեռանալ Լոնդոնից, հաշվի առնելով այն փաստը, որ «Չելսին» հանդես չի գալու 2018-19թթ. Չեմպիոնների լիգայում:

Ավելի վաղ Ազարն ակնարկել էր, որ սպասում է «Ռեալից» առաջարկի: Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

ԱԱ-2018-ում Ազարը Բելգիայի կազմում անցկացրած 2 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս