Ֆոլաթթվի կամ B9 վիտամինի օգտակար հատկությունները

Ֆոլաթթուն կամ B9 վիտամինը պատկանում է ջրալուծիչ վիտամինների թվին: Գիտնականներն ու բժիշկները վաղուց են ընդունել, որ այս նյութը հանդիսանում է մարդկային օրգանիզմի հիմքը: Մասնակիորեն B9 վիտամինը սիթեզվում է աղիներում, սակայն նրա հիմնական մասը օրգանիզմ է ընկնում դրսից:

Ֆոլաթթուն մասնակցում է արյան բջիջների` էրիթրոցիտների, լեյկոցիտների ու թրոմբոցիտների, ամինաթթուների սինթեզին, կարգավորում է նոր բջիջների զարգացումը, քիմիական պրոցեսների ընթացքը ու ֆերմենտների ակտիվությունը:

B9 վիտամինով հարուստ են ինչպես՝ չոր, այնպես էլ՝ թաց խմորիչները, տավարի և հավի լյարդը, գետնանուշը, սպանախը, նեխուրը, մաղադանոսը, նանան, մորու տերևները, սակայն ջերմային մշակման ընթացքում այս նյութի զգալի մասը կորչում է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ժամանակին լրացնել օրգանիզմում դրա պահուստները:

Կարդացեք նաև

Ֆոլաթթվի հաբերը դեղատներում կոպեկներ արժեն, սակայն դրանց գործածումից ստացած օգուտն անգնահատելի է: Չէ՞ որ  B9 վիտամինի պակասն ազդում է բոլոր օրգան-համակարգերի նորմալ կենսագործունեության վրա: Առաջին հերթին այդ վիտամինը կարգավորում է օգտակար բջիջների աճը: Այդ պատճառով էլ դրա պակասի դեպքում անվերահսկելիորեն սկսում են զարգանալ քաղցկեղային բջիջները:

Երեխաների մոտ մտավոր հետամնացությունը, կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի և արյունաստեղծման գործընթացի խաթարումները միայն ֆոլաթթվի պակասով պայմանավորված հնարավոր բարդությունների ցանկի շատ քիչ մասն են: Առանց պատճառի անհանգստությունը, հիշողության հետ կապված պրոբլեմները, սակավարյունությունը, ստոմատիտը, մազերի վաղաժամ ճերմակելը, պարանոիդալ վիճակը, վաղ դաշտանադադարը, ուժեղ միգրենները, ինֆարկտներն ու ինսուլտները B9 վիտամինի պակասով հարուցված հնարավոր խնդիրներ են:

B9 վիտամինի օրական չափաբաժինը խիստ անհատական է ու կախված է մարդու կենսակերպից: Չէ՞ որ ֆոլաթթուն արագ է ծախսվում սպորտով զբաղվող մարդկանց կողմից, ինչպես նաև նրանց կողմից, ովքեր սիրում են արևային լոգանքներ ընդունել լողափին: Ծխողները, ալկոհոլը չարաշահողները ու հակաբեղմնավորիչ հաբեր ընդունող կանայք նույնպես ինքնաբերաբար ընկնում են այս կատեգորիայի մեջ:

Մեծահասակների օպտիմալ չափաբաժինն օրական 200-500մկգ է կանոնավոր ընդունման պայմաններում: Մինիմալ չափաբաժինը երաշխավորում է օրգանիզմի նորմալ կենսագործունեություն: Սակայն մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության, սթրեսների կամ մրսածության հիվանդությունների դեպքում չափաբաժինը պետք է ավելացնել:

Հղիության և լակտացիայի շրջանը նույնպես պահանջում է B9 վիտամինի չափաբաժնի էական ավելացում, սակայն առանց բժշկի հետ խորհրդակցելու` չի կարելի դա անել: Ընդհանրապես հղի կանանց համար B9 վիտամինը թիվ մեկ վիտամինն է: Առանց նրա պտղի նորմալ զարգացումը պարզապես անհնարին է:

Ֆոլաթթվի դեպքում հիպերվիտամինոզը շատ բացառիկ դեպք է, քանի որ այդքան մեծ քանակություն սննդից ստանալ հնարավոր չէ, իսկ դեղատներում վաճառվող հաբերը խմելու դեպքում ավելցուկ ունենալու համար այն պետք է բռերով ամիսներով խմել: Հետևանքներն արտահայտվում են գերգրգռվածության, քնի և դիարեայի խանգարումների տեսքով:

Կարևոր է: B9 վիտամինը լիարժեք կերպով յուրացվում է միայն B12 վիտամինի և B խմբի այլ վիտամինների համադրությամբ: Հաբերն ընդունեք ուտելուց անմիջապես հետո` ջրով խմելով: Ի դեպ, հաբերը խմելուց արդեն մեկ շաբաթ հետո հայելու մեջ նայելով` կտեսնեք փոփոխությունները: Մազերը ձեռք կբերեն էլաստիկություն ու փայլ, իսկ դեմքի գույնին ու ձիգ մաշկին կնախանձեն անգամ քսանամյա երիտասարդ կանայք:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս