
Բավարացի պահպանողականները Մերկելի կուսակցությանն սպառնում են Բունդեսթագում դուրս գալ խմբակցությունից

Քրիստոնեասոցիալական միությունը սպառնում է դուրս գալ Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության հետ միասնական խորհրդարանական խմբակցությունից, որի ղեկավարը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, եթե ՔԴՄ-ն չընդառաջի փախստականների վերաբերյալ բավարացի պահպանողականների առաջարկություններին:
Այդ մասին հայտնել է Augsburger Allgemeine թերթը՝ հղում անելով ՔՍՄ-ի աղբյուրներին:
«Իրադրությունն ընդհանուր խմբակցության համար կարող է խիստ բարդանալ: Խզումն այնքան էլ հեռու չէ»,-հրատարակությունը մեջբերել է Քրիստոնեասոցիալական միության ներկայացուցչի խոսքը:
ՔՍՄ-ն Մերկելից պահանջում է շտապ միջոցներ ձեռնարկել անօրինական ներգաղթին հակազդելու համար եւ առաջարկում է փախստականների ճանապարհը փակել արդեն Գերմանիայի սահմանին:
Քրիստոնեադեմոկրատները՝ կանցլերի գլխավորությամբ, եւ սոցիալ-դեմոկրատկները պնդում են այդ խնդրի համաեվրոպական լուծում գտնելը եւ չեն ցանկանում միակողմանի քայլեր ձեռնարկել ազգային մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: