Բաժիններ՝

«Գահերի խաղի» աստղերին ինքնոչնչացող սցենարներ են բաժանել

«Գահերի խաղի» դերասան Նիկոլայ Քոսթեր Վալդաուն հայտարարել է, որ սերիալի աստղերին եզրափակիչ եթերաշրջանի ինքնոչնչացող սցենարներ են բաժանել: Նրա խոսքը մեջբերել է The Indepdndent-ը։

Քոսթեր Վալդաուն հայտնել է, որ տեքստերը բաժանվել են սոսկ էլեկտրոնային տեսքով, իսկ յուրաքանչյուր տեսարանի նկարահանումներից հետո դրա վերաբերյալ հիշատակումն անհետացել է սցենարից: Արտիստը պարզաբանել է, որ հեռուստաշոուն ստեղծողներն այս կերպ փորձում են խուսափել սյուժեի արտահոսից: «Ամեն ինչ շատ, շատ խիստ է: Այս տարի սա պարզապես խելագարության նոր աստիճան է»,- նշել է նա: Դերասանը գաղտնիության մակարդակը համեմատել է «Առաքելություն. Անիրագործելի է» կինոպատումի հետ:

«Գահերի խաղը» HBO ալիքում ցուցադրվում է 2011 թվականից: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին, վերջին ցուցադրված դրվագը սերիալների դիտումների ռեկորդ է սահմանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930