Կատուն փոխարինել է նորածին լուսանի մորը
Պրիմորիեում Մոնիկա անունով կատուն կերակրել եւ դաստիարակում է լուսանի ձագին, որին մայրը՝ Արիշա անունով եվրոպական լուսանը, առողջության հետ կապված խնդիրների պատճառով չի կարող խնամել։
Կենդանաբանական այգու ղեկավարությունը ճշտում է, որ, չնայած մայր լուսանի առողջության բարելավմանը, իրենք չեն ցանկանում ռիսկի դիմել եւ փոքրիկին տալ նրան, քանի որ հայտնի չէ, թե նա ինչպես կվերաբերվի ձագին: Փոքրիկ լուսանի անունը դեռ չեն որոշել: Կենդանաբանական այգին պլանավորում է իր հյուրերի շրջանում մրցույթ հայտարարել լավագույն անվան համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: