Սիրելի՛ հայրենակիցներ, «Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմի հետեւանքով ավերված երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 200-ից մինչեւ 400 մլրդ դոլար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համար մատուցված սուրբ պատարագին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ցուցարարները երկկողմանի փակել են Արգիշտի փողոցը։ Մոսկվայի տան դիմաց ՃՈ մեքենայից իջավ մի ավտոտեսուչ` խնդրելով ճանապարհ տալ, որպեսզի հասնի Խանջյան փողոց, որտեղ, նրա խոսքով` վթար է տեղի ունեցել։ Սակայն ցուցարարները հրաժարվեցին։
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հույս է հայտնել, որ գիշերը Սիրիայում իրանական ուժերի հետ հարվածների փոխանակումը շարունակում չի ունենա:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։
ԿԺԴՀ-ի բանտերից ազատված երեք ամերիկացիներիg փոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա «Էնդրյուս» ավիաբազայում:
«Ավրորա» մարդասիրության ցուցիչի համաձայն մարդկանց մեծամասնությունն ապատեղեկացված է փախստականների ճգնաժամի ծավալների մասին, իսկ կանանց եւ երեխաների ծանր կացությունը հիմնականում արհամարհվում է:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ ցուցարարների քիչ առաջ երկկողմանի փակեցին Արգիշտի փողոցը։ Թե որքան են պատրաստվում փակ պահել այն՝ նրանք դեռ չգիտեն, միայն նշում են, որ առայժմ չեն պատրաստվում ճանապարհ տալ մեքենաներին։
Առնվազն 12 մարդ է զոհվել ավազամրրիկի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք պատուհասել են Հնդկաստանի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներն այս պահին փակել են Արգիշտի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը։ Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։
92 տարեկան հասակում մահացել է «Օսկարի» բրիտանացի դափնեկիր մոնտաժող Էնն Քոութսը:
Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել Վրաստանի 68 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Եվրամիության մի քանի երկրների տարածքում:
Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է տարածել հայկական էլեկտրոնային պարբերականներից մեկում տեղ գտած հրապարակման առնչությամբ:
Երևանի քաղաքապետարանի դիմաց ցուցարարները պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ցուցարարները կազմել են Տարոն Մարգարյանի հրաժարականի տեքստը, որտեղ զետեղվել են հանրային հնչեղություն ստացած դեպքերը։
Սիրիայում ԱՄՆ-ի միակ առաքելությունն ահաբեկիչներին աջակցելն է:
Հարգելի վարչապետ, մայիսի 9-ին Արցախում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցիք, որ Հայաստանը արցախյան հակամարտությունում հակամարտող կողմ է… Դիվանագիտորեն բավականին խոցելի ձեւակերպում, ինչը, կարծում եմ, առաջիկայում միջազգային կառույցներում կարող է նորից օգտագործվել Ադրբեջանի եւ իր հիմնական դաշնակցի կողմից:
Արագածոտնի մարզի Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների բնակիչները երկար տարիներ հույսով սպասել են, թե երբ վերջապես իրենց ճանապարհներն էլ կբարեկարգվեն։ Խոստումներ շատ են եղել, բայց գործն այդպես էլ տեղից չի շարժվել։
«Վերջին օրերին հաճախակի կոչեր են ուղղվում Վարչապետին քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ»:
Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանը (ՖԳԴ) ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը:
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»:
Քենիայում առնվազն 20 մարդ է զոհվել «Պատել» ամբարտակի փլուզման հետեւանքով:
Մայիսի 9-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է ներկայացել 1966 թ. ծնված Արամ Ասոյանը և հայտնել, որ ՀԱ թաղամասում իր ներկայությամբ սպանություն է տեղի ունեցել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի:
ԱՄՆ-ի Հավայիի նահանգի նահանգապետ Դեւիդ Իգեն Փունայի շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարել Հավայի կղզու արեւելյան մասում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետեւանքների պատճառով եւ օգնություն է խնդրել:
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի առաջիկա ընտրություններում թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն այցելել է բանտում գտնվող մեկ այլ թեկնածուի՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին:
Վաշինգտոնն Իրանի դեմ սահմանափակիչ խիստ միջոցներ կկիրառի ամենամոտ ժամանակներս եւ Թեհրանին խուրհուրդ է տալիս չվերսկսել ակտիվությունը միջուկային ոլորտում, այլ սկսել կոնսուլտացիաներ, այլապես իր դեմ միջոցներ կձեռնարկվեն: