Բաժիններ՝

Երկրպագուները հաշված ժամերի ընթացքում Քեյթ Միդլթոնի էժանագին զգեստը գնել են մինչև վերջին նմուշը

Zara իսպանական մակնիշի երկնագույն զգեստը, որով Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը եկել էր Houghton Horse Trials-ի ձիարշավին, բրենդի պաշտոնական կայքից մինչեւ վերջին նմուշը գնել են հաշված ժամերի ընթացքում:

Այդ մասին հայտնել է The Sun-ը: Մայիսի 27-ին Քեյթ Միդլթոնին որդու՝ Ջորջի եւ դստեր՝ Շառլոտի հետ լուսանկարել են Մեծ Բրիտանիայի Նորֆոլքի կոմսությունում կայացած միջոցառման ժամանակ:

Նա հագել էր մինչեւ ծնկները հասնող թեթեւ ամառային զգեստ՝ նավաձեւ կտրվածքով ու գոտիով: Երկնակապույտ գործվածքը զարդարված էր մուգ կապույտ ծաղկային պրինտով: Այդ զգեստը բրենդի ինտերնետ-խանութում վաճառվում էր 69,9 դոլար գնով: Ներկայում կայքում ոչ մի նմուշ չի մնացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս