
«Ռոնալդուն հետո էլ երջանիկ կլինի, նա պայմանագիր ունի». Ֆլորենտինո Պերես

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերն այն մասին, որ իրեն «լավ է եղել թիմում»:
«Աշխարհում բոլորն էլ ունեն խոսելու իրավունք: Հիմա գլխավորն ակումբն է, նման օրերին պետք է տոնել կարևոր հաղթանակը: Նրա մասին միշտ շատ են խոսում, իսկ հետո ոչինչ տեղի չի ունենում:
Ես գոհ եմ նրանից, որ Կրիշտիանուն ունեցավ իր 5-րդ Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես և ես: Նա երջանիկ կլինի հետո էլ: Նա պայմանագիր ունի»,- նշել է Ֆլորենտինո Պերեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը