Բաժիններ՝

«Չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ». Դավիթ Անանյան

«Մենք չենք բավարարվելու դրական տեղաշարժով և որևէ դրական տեղաշարժ չպետք է անձանց հետ կապենք։ Պարոն վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժ եղավ, բայց դա չպետք է կապենք ՊԵԿ-ի կամ վարչապետի անձի հետ։ Մեր նպատակը համակարգային փոփոխությունն է, որ անձանց տեղափոխման պարագայում համակարգերը գործեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Ըստ նրա՝ մաքսային ծառայությունը որևէ խոչընդոտ որևէ ներմուծողի համար չի ստեղծում, եթե ամեն ինչ օրինական է։ Նախկինում խոչընդոտների առկայության փաստը, ՊԵԿ նախագահը նշեց, դեռ չի հասցրել ուսումնասիրել։ Նա վստահեցրեց, որ Հայաստան շաքարավազ նոր ներկրողներ և հետաքրքրվողներ կան:

Անդրադառնալով օլիգարխների հետ վարչապետի հանդիպմանը՝ Դ.Անանյանը նշեց, որ համապատասխան հանձնարարականներ է ստացել. «Հանձնարարությունը եղել է շատ պարզ ու հստակ՝ ՊԵԿ-ը պետք է իր գործառույթներն իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն ավելի գերադասված տնտեսվարողներ: Սրանից պարզ ձևակերպում չի կարող լինել։ Մութ հանձնարարականներ չեն եղել, որ պատժենք սրանք, պատժենք նրան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031