Ատամնաքարը հեռացնելու և ատամները սպիտակեցնելու արագ միջոց
Ձյունաճերմակ ժպիտը յուրաքանչյուր մարդու համար համարվում է ատամների առողջության նշան, և բացի այդ էլ՝ շատ գեղեցիկ է նայվում: Երբեմն հաշվի առնելով ատամնաբուժական կլինիկաներում ծառայությունների գները` ոչ բոլորը կարող են իրենց նման շքեղություն թույլ տալ, սակայն պետք չի հուսահատվել: Նման իրավիճակից ելք կա: Դրան կարելի է հասնել տանը և առանց օտար միջամտության: Բայց պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի չվնասես ատամի էմալը:
Տնային պայմաններում ատամները սպիտակեցնելու մի քանի մեթոդներ կան:
Սոդա
Մի քանի երանգով ատամների գույնը բացելու համար հարկավոր կլինի սովորական սննդային սոդա և աղ: Մի գդալ սոդան և մի պտղունց աղն անհրաժեշտ է խառնել, ապա ատամի խոզանակի վրա լցնելով` նրանով պարզապես մաքրել ատամները: Ավարտին բերանի խոռոչը պետք է ողողել հոսող ջրով: Պետք է նկատել, որ սա վտանգավոր գործընթաց չէ, բայց պետք չէ դրանով հաճախ զբաղվել:
Ալոէ վերայի գել
Ատամնաքարն արդյունավետ հեռացնող միջոց է, որը պատրաստվում է հետևյալ կերպ: Մեկ բաժակ ջրի մեջ ավելացնել կես բաժակ սննդային սոդա, 10 կաթիլ կիտրոնի եթերայուղ, մեկ թեյի գդալ ալոէի գել և 4 բուսական գլիցերին: Ստացված զանգվածը պետք է խառնել և լցնել հերմետիկ տարայի մեջ, որպեսզի դրա պարունակությունը օրը մեկ անգամ քսեք ատամներին:
Նարնջի կեղև
Նարնջի կեղևի միջոցով ատամների արագ սպիտակեցման մեթոդի էությունն այն է, որ պետք է կեղևով տրորել ատամները, ապա 10 րոպե պահել բերանի մեջ:
Կարելի է նաև նարնջի կեղևը մանրացնել և ավելացնել սովորական ատամի մածուկի մեջ: Այս խառնուրդը կարելի է օգտագործել ամեն օր: Այն երաշխավորված կերպով կարճ ժամանակում կճերմակեցնի ատամները:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը